Լրահոս

24.09.2010 13:57


ԱՄՆ պետդեպարտամենտ. «Հուսով ենք, որ ԱՄՆ–ի Սենատը հնարավորինս արագ կհաստատի Մեթյու Բրայզայի թեկնածությունը»

ԱՄՆ պետդեպարտամենտ. «Հուսով ենք, որ ԱՄՆ–ի Սենատը հնարավորինս արագ կհաստատի Մեթյու Բրայզայի թեկնածությունը»

 «Ամերիկայի ձայն»-ը, հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայությանը, հաղորդում է, որ նշված կառույցը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի համար պաշտպանում է Մեթյու Բրայզայի թեկնածությունը և կարծում է, որ նա արժանի է այդ պաշտոնին։

Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերով՝  Մեթյու Բրայզան ունի բոլոր անհրաժեշտ հատկանիշները՝  Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում աշխատելու համար։

-Մեթյու Բրայզան մեր թեկնածուն է։ Նա ունի բոլոր անհրաժեշտ հատկանիշները այդ պաշտոնում աշխատելու համար, և մենք հուսով ենք, որ Սենատը հնարավորինս շուտ կհաստատի նրա  թեկանածությունը,-ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

 

Այս խորագրի վերջին նյութերը