Լրահոս

05.02.2011 10:18


ԶԼՄ-ները խոստանում են հրապարակել մերկ Բեռլուսկոնիի նկարները

ԶԼՄ-ները խոստանում են հրապարակել մերկ Բեռլուսկոնիի նկարները

Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մերկ և աղջիկներով շրջապատված նկարները, որոնք արվել են վարչապետի երեկույթների ժամանակ, շուտով կարող են հայտնվել իտալական ԶԼՄ-ների էջերին։

Վարչապետի փաստաբանները նման նկարների գոյության վերաբերյալ տեղեկությունը սուտ են համարում։ Մինչդեռ լրագրողների տվյալներով՝ նկարները բջջային հեռախոսներով արել են Բեռլուսկոնիի հյուրերը ՝ վարչապետի կազմակերպած բազմաթիվ երեկույթների ընթացքում։

Նաև հայտարարվում է, թե նկարները հիմա սակարկությունների առարկա են մի քանի ամսագրերի միջև։ Վարչապետի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրավասու մարմիններին արդեն բողոք են ներկայացրել դեռևս անհայտ անձանց նկատմամբ և հիշեցրել, որ իտալական օրենքների համաձայն՝ ցանկացած ոք, ով ինչ-որ մեկի անձնական կյանքին վերաբերող տեղեկություն կամ լուսանկարներ է անօրինական կերպով ձեռք բերում, կարող է ազատազրկվել 6 ամսից մինչև 4 տարի ժամկետով։

Այս խորագրի վերջին նյութերը