Լրահոս

25.09.2010 09:29


Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահի հետ

Էդվարդ Նալբանդյանի առաջին հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նորընտիր նախագահի Ջոզեֆ Դեյսի հետ էր:

Հանդիպմանը անդրադարձ կատարվեց Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին եւ 65-րդ նստաշրջանի օրակարգային հարցերին:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնին, ում հետ քննարկեց հայ-ամերիկյան գործընկերության հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղարի տեղակալ Գորդոնը հանգամանալից զրույց ունեցան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերաբերյալ:

ՄԱԿ-ի կենտրոնակայանում Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց նաեւ Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լոուրենս Քենոնի հետ: Նախարարները կարեւորեցին վերջին շրջանում ակտիվացած փոխադարձ շփումներն ու այցելությունները, անդրադարձան մայիսին Հայաստանի արտգործնախարարի Կանադա այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը: Կանադայի ԱԳ նախարարի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Հայաստանի արտգործնախարարի հաջորդ հանդիպումը Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի հետ էր: Նախարարները շարունակեցին Թեհրանում սեպտեմբերի 15-ին կայացած քննարկումները երկկողմ օրակարգի հարցերի շուրջ, անդրարդարձան տարածաշրջանային խնդիրներին:

Այսօր նախատեսված է նաեւ Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Օմանի իր գործընկերոջ հետ:

Նյու-Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ ունեցավ հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ'  Հայ առքելական եկեղեցու ԱՄՆ Արեւլյան ափի թեմի առաջնորդ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ԱՄՆ Արեւլյան ափի թեմի առաջնորդ Օշական արքեպիսկոպոս Չոլոյանի, Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի, Հայ բարեգործական ընդհանուր միության ատենապետ Պերճ Սեդրակյանի, ՀՅԴ ԱՄՆ արեւլյան ափի եւ Նյու-Յորքի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Անդրանիկ Գասպարյանի հետ:  

Այս խորագրի վերջին նյութերը