Աշխարհ

08.09.2015 09:25


Նազարբաևը կոչ է արել հրաժարվել բանանից և արևմտյան արտադրանքից

Նազարբաևը կոչ է արել հրաժարվել բանանից և արևմտյան արտադրանքից

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն իր համաքաղաքացիներին կոչ է արել հրաժարվել արևմտյան արտադրանքից և սպառողական ապրանքներից։ Այս մասին գրում է «Tegrinews»–ը։

«Օրինակ՝ արևմտյան հագուստը. կարելի է ապրել նաև առանց դրա։ Ճիշտ չէ՞։ Առանց ֆուա–գրայի, բանանի, որոնք առհասարակ վնասակար են մեր առողջությանը»,–հայտարարել է ղազախ առաջնորդը Ակմոլինսկի շրջանում գյուղատնտեսական ապրանքներ արտադրողների հետ հանդիպմանը։

Խոշոր հողատերերին Նազարբաևն անվանել է երկրի գլխավոր կերակրողներ և ընդգծել, որ Ղազախստանի բնակիչները հագնելու բան ունեն. նրանք ապահովված են անհրաժեշտ բոլոր ապրանքներով, իսկ արևմտյանները նրանց հարկավոր չէն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը