Քաղաքական

08.09.2015 10:25


Քիչ առաջ խոշոր ցնցում է գրանցվել Մասիսում. վախեցած բնակիչներն արագ դուրս են եկել տներից (լրացված)

Քիչ առաջ խոշոր ցնցում է գրանցվել Մասիսում. վախեցած բնակիչներն արագ դուրս են եկել տներից (լրացված)

Քիչ առաջ Մասիս քաղաքի բնակիչներից «7or.am»–ն ահազանգ ստացավ, որ խոշոր ցնցում են զգացել քաղաքում և շրջակա գյուղերում։ Վախեցած բնակիչներն արագ դուրս են եկել բնակարաններից ու տներից։

Կապ հաստատելով ՏԿԱԻՆ Փրկարարական ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանի հետ՝ տեղեկացանք, որ ցնցումը պայթյունի հետևանք է եղել. երկրաշարժ չի գրանցվել։ Գրիգորյանը նշեց, որ քիչ հետո պաշտոնապես կտեղեկացվի դեպքի մանրամասների մասին՝ հավելելով, որ պայթյունը ՀՀ–ո՛ւմ չի որոտացել։

***

ՏԿԱԻՆ–ից հայտնեցին, որ այսօր՝ ժամը 09.46-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում պայթյունի ձայն է լսվել:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Արարատի մարզի Նորամարգ գյուղից 5 կմ հեռավորության վրա` Թուրքիայի տարածքում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը