Աշխարհ

09.09.2015 08:22


Մեդվեդև. «Ռուսաստանը պատրաստ է ավիաբազաներ կառուցել դաշնակից պետություններում»

Մեդվեդև. «Ռուսաստանը պատրաստ է ավիաբազաներ կառուցել դաշնակից պետություններում»

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է նոր ավիաբազաներ կառուցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ դաշնակից պետություններում։ Այս մասին հաղորդում է «РИА Новости»–ն։

«Ինչպես հայտնի է, մենք նման բազաներ արդեն իսկ ունենք։ Խոսքը և՛ Հայաստանի, և՛ Ղրղզստանի մասին է, և դրանում ոչ մի զարմանալի բան չկա: Մենք պատրաստ ենք դա անել նաև այն երկրների դեպքում, որոնց հետ մեզ կապում են դաշնակցական հարաբերությունները՝ լինի դա ՀԱՊԿ–ը, թե ՀԱՊԿ գումարած Դաշնային պայմանավորվածությունը, ինչպես Բելառուսի Հանրապետության հետ է»,- ասել է Մեդվեդևը:

Ավելի վաղ Ռուսաստանն արդեն իսկորոշում էր կայացրել ավիաբազա կառուցել Բելառուսում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը