Լրահոս

25.09.2010 11:09


Գերմանացի իրավապահները փուչիկները շփոթել են ՉԹԱ–ների հետ

Գերմանացի իրավապահները փուչիկները շփոթել են ՉԹԱ–ների հետ

Գերմանիայի իրավապահ մարմինների ներկայացուցիչները սխալմամբ մի քանի տասնյակ փուչիկները չճանաչված թռչող առարկաների տեղ են դրել։ «German Herald» պարբերականը գրում է, որ դեպքը տեղի է ունեցել Բավարիայի Ալտետինգ քաղաքում։ Իչպես հետո է պարզվել, 80 փուչիկները գերմանական այդ քաղաք թռել-եկել են 300 կմ հեռավորության վրա գտնվող շվեյցարական Վայնֆելդեն բնակավայրից։ Փուչիկները օդ են բաց թողել հարսանեկան արարողությանը մասնակցող հյուրերը։

Երբ փուչիկները հայտնվել են Գերմանիայի տարածքում, նրանց ամրագրել են ռադարները։ Ավիացիոն գերատեսչությունն էլ ոստիկանությանը հայտնել է, թե սարքերը ՉԹԱ են հայտնաբերել։ Իրավապահ մարմինները դեպքի վայր են ժամանել մեքենաներով և ուղղաթիռներով։ Արդեն տեղում նրանք հասկացել են, որ սխալվել են։

Ոստիկանների խոսքերով՝ իրենք մտադիր չեն տուգանել հարսանիքի հյուրերին և նորապսակներին։ Ավելին՝ իրավապահները հավաքել և նորապսակներին են վերադարձրել փուչիկներին ամրացված ամուսնական բացիկները։

«Երբեք չէի մտածի, թե սովորական փուչիկները կարող են նման խառնաշփոթի պատճառ դառնալ»,-հայտարարել է 35-ամյան նորաթուխ ամուսինը։

 

Այս խորագրի վերջին նյութերը