Քաղաքական

13.09.2015 13:57


ԼՂՀ–ում ՏԻՄ ընտրություններ են

ԼՂՀ–ում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր Արցախի Հանրապետության 207 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ ԼՂՀ ԿԸՀ–ի տվյալներով՝ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունի 94 377 ընտրող:

Առավոտյան ժամը 8.00-ին բացվել են բոլոր 252 ընտրական տեղամասերը:

Ընտրություններին մասնակցում են 235 համայնքի ղեկավարի և 1228 համայնքի ավագանու անդամի թեկնածուներ:

Համայնքի ղեկավարի թեկնածուների մեծ մասը` 135 հոգի կամ գրեթե 58 տոկոսը, անկուսակցական են, 125-ը (53,2 %) գործող համայնքի ղեկավարներ են, 11 թեկնածուներ (4,7 %) կանայք են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը