Քաղաքական

13.09.2015 14:18


ՀՀ մի շարք մարզերում համայնքի ղեկավար են ընտրում

ՀՀ մի շարք մարզերում համայնքի ղեկավար են ընտրում

Այսօր Արագածոտն,Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Կոտայք, Շիրակ, Սյունիք, Վայոց ձոր և Տավուշ մարզերի համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են։

Մասնավորապես, Արագածոտնի Ղազարավան համայնքում մեկ թեկնածու է՝ համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ–ական Հայկ Ասատրյանը։

Արմավիրի Նոր Կեսարիա համայնքում առաջադրված թեկնածուները երկուսն են՝ Հրայր Գալստյան (համայնքի ղեկավար) և Վասիլ Խաչատրյան։ Երկուսն էլ ՀՀԿ–ական են։

Տանձուտում միմյանց հետ մրցում է երեք թեկնածու՝ Էդվարդ Անտոնյանը, Մխիթար Պետրոսյանը (համայնքի ղեկավար) և Ռուբեն Սեդրակյանը։ Նրանցից համայնքի գործող ղեկավարն է միայն ՀՀԿ–ական, մյուս երկուսն անկուսակցական են։

Գեղարքունիքում առաջադրվել են Մարատ Աղաջանյանը (ՀՀԿ), Կարապետ Ասատրյանը (համայնքի ղեկավար, ՀՀԿ) և Նորիկ Հովհաննիսյանը (ՀՅԴ)։

Լճափում թեկնածուները երկուսն են՝ անկուսակցական Կառլեն Հակոբյանը և համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ–ական Հայկ Սիմոնյանը։

Երկու թեկնածու է նաև Լոռիի Անտառամուտ համայնքում՝ ՀՀԿ–ական Արայիկ Գևորգյանը և անկուսակցական Սանդրո Գևորգյանը։

Եղեգնուտում թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել և ցուցակում մնացել է մեկ թեկնածու՝ համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ–ական Միշա Հովհաննիսյանը։

Զառում երկու թեկնածուներն էլ անկուսակցական են՝ Մուրադ Բաբախանյան (համայնքի ղեկավար) և Լևոն Խաչատրյան։

Մրգաշենում նույնպես մեկ թեկնածու է՝ համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ–ական Արամայիս Արամյանը։

Նույն պատկերն է Ողջաբերդում։ Միակ թեկնածուն համայնքի գործող ղեկավար, անկուսակցական Նորայր Մելքոնյանն է։

Ֆանտանում առաջադրված երկու թեկնածուները ևս ինքնաբացարկ են հայտնել և ցուցակում մնացել է համայնքի գործող ղեկավար, անկուսակցական Նորայր Կարապետյանը։

Շիրակի մարզի Մարալիկ համայնքում թեկնածուները երկուսն են՝ ԲՀԿ–ական Արտակ Ավդալյանը և ՀՀԿ–ական, համայնքի գործող ղեկավար Արտակ Գևորգյանը։

Սյունիքի մարզի Արևիս համայնքում մեկ թեկնածու է՝ համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ–ական Սասուն Սահակյանը։

Վայոց ձորի Գողթանիկ համայնքում ևս՝ համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ–ական Համբարձում Մանվելյանը։

Տավուշի մարզի Իջևանի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում են համայնքի գործող ղեկավար, ՀՀԿ–ական Վարդան Ղալումյանը և կրկին ՀՀԿ–ական Վարուժան Ներսիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը