Աշխարհ

14.09.2015 10:39


Քիշնևի ցուցարարները սպառնում են բողոքի ակցիաներով «հրդեհել» ամբողջ երկիրը

Քիշնևի ցուցարարները սպառնում են բողոքի ակցիաներով «հրդեհել» ամբողջ երկիրը

Մոլդովական առաջին խորհրդարանի պատգամավոր Վալենտին Դոլգանյուկը՝ Քիշնևում զանգվածային բողոքի ակցիայի կազմակերպիչներից մեկը, հայտարարել է, որ մտադիր են ցույցեր սկսել ողջ Մոլդովայի տարածքում։ Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»։

«Եթե իշխանությունները չեն լսում մեզ այստեղ՝ երկրի կենտրոնական հրապարակում, մենք այնպես կանենք, որ ցույցերով «հրդեհվի» ամբողջ երկիրը։ Հողը կայրվի ղեկավարների ոտքերի տակ, և նրանք կզգան, թե ինչ է նշանակում արթնացնել ժողովրդի զայրույթը»,–ասել է Դոլգանյուկը՝ հավելելով, որ իրենց տաք աշխատասենյակներում նստած ղեկավարները շուտով չեն կարողանա որևէ տեղ գնալ կամ որևէ մեկին հանդիպել։

Ավելի վաղ Քիշնևի կենտրոնում հավաքված ցուցարարները, որոնք պահանջում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, չեն թողել հրապարակին մոտենալ Մոլդովայի և Ռումինիայի միավորման կողմնակիցներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը