Լրահոս

26.09.2010 19:04


Բանակում դժբախտ պատահար է տեղի ունեցել

Բանակում դժբախտ պատահար է տեղի ունեցել

Ս.թ սեպտեմբերի 25-ին, ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված թիվ N զորամասի մարտական հենակետում տեղի է ունեցել դժբախտ պատահար:

Ըստ նախնական տվյալների' համածառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Նորայրի Մխիթարյանը (ծնվ. 1991թ., Էջմիածնի զինկոմիսարիատ):
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

Այս խորագրի վերջին նյութերը