Աշխարհ

16.09.2015 10:00


Սիրիայի հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը կիրագործվի Մոսկվայի հետ խորհրդակցելուց հետո

Սիրիայի հակամարտության կարգավորման իրանական ծրագիրը կիրագործվի Մոսկվայի հետ խորհրդակցելուց հետո

Իրանի փոխարտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանը հայտարարել է, որ Սիրիայի հակամարտության կարգավորման Իրանի ծրագիրը կյանքի կկոչվի Մոսկվայի հետ խորհրդակցությունից հետո։ Այս մասին գրում է «Fars»–ը։

Դիվանագետի խոսքերով՝ ռուս պաշտոնյաների հետ խորհրդակցությունները տեղի կունենան մոտ օրերս։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանական կողմը Սիրիայի իշխանություններին այդ երկրի հակամարտության կարգավորման սեփական ծրագիրն է ուղարկել և բացառել է հակամարտության լուծումը առանց այդ գործընթացին անմիջապես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի մասնակցության։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը