Լրահոս

27.09.2010 10:07


Վերին հարկերում ապրողներն ավելի արագ են ծերանում

Վերին հարկերում ապրողներն ավելի արագ են ծերանում

ԱՄՆ-ի ստանդարտների և տեխնոլոգիաների ազգային ինստիտուտի աշխատակիցներն ապացուցել են, որ բարձր հարկերում ժամանակն ավելի արագ է ընթանում, քան ստորիններում։ «Science» ամսագրի փոխանցմամբ՝ դեռևս նախորդ դարասկզբին Ալբերտ Էնշտեյնը հարաբերականության մասին իր տեսության շրջանակներում ենթադրել է, որ գրավիտացիան ազդում է ժամանակի ընթացքի վրա՝ կա՛մ արագացնում է, կա՛մ դանդաղեցնում։ Ամերիկացի գիտնականներն էլ որոշել են ապացուցել Էնշտեյնի ենթադրությունը։ Օգտվելով աշխարհի ամենաճիշտ ժամացույցներից՝ ամերիկացի ֆիզիկոսներն առաջին անգամ կարողացել են ստուգել հարաբերականության տեսությունը՝ ապացուցելով, որ բարձրությամբ պայմանավորված՝ ժամանակն արագանում է։ Փորձարկման համար օգտագործվել են ատոմային ժամացույցները, որոնք ավելի քան 3,7 մլրդ տարվա ճշգրտություն ունեն։

 

Այս խորագրի վերջին նյութերը