Քաղաքական

16.09.2015 17:07


ԿԸՀ–ն քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել

ԿԸՀ–ն քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրել

Այսօր գումարած արտահերթ նիստում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել տեղեկանք, որը կազմվել է 2015թ. սեպտեմբերի 13-ին Իջևանում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հերթական հայտարարագրերի ստուգման արդյունքում:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստել է, որ բանկերի կողմից տրամադրված նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների և թեկնածուների կողմից ներկայացված հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի արձանագրվել:
Նիստում քննարկվել է նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպությունների, «Ասպարեզ» օրաթերթի և «Ասպարեզ» օնլայն կայքի կողմից ներկայացված դիմումը:

ԿԸՀ

Այս խորագրի վերջին նյութերը