Աշխարհ

19.09.2015 10:01


Սլովենիան միջանցք կստեղծի ներգաղթյալների համար

Սլովենիան միջանցք կստեղծի ներգաղթյալների համար

Սլովենիայի վարչապետ Միրոսլավ Ցերարը հայտարարել է, որ իր երկիրը կքննարկի ներգաղթյալների համար միջանցք ստեղծելու հարցը, եթե նրանց հոսքը շատ մեծ լինի։ Այս մասին գրում է «Reuters»–ը։

«Եթե ճնշումը չափազանց մեծ լինի, ապա մենք իսկապես կքննարկենք մեր երկրով միջանցքի ստեղծման հարցը հետաքրքրված պետությունների հետ։ Մենք կապի մեջ ենք հարևան երկրների հետ»,–ասել է Ցերարը։

Նշենք, որ Սլովենիան խզել է Խորվաթիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը Դոբովա սահմանային անցակետում։ Նման որոշում է կայացվել ներգաղթյալների առաջին հոսքի պատճառով, որոնք Սլովենիա են հասել գնացքներով։

Ավելի վաղ Սլովենիայի իշխանությունները հայտարարել էին, որ դեռ պատրաստ չեն միջանցք տրամադրել փախստականներին՝ Արևմտյան Եվրոպա հասնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը