Լրահոս

18.11.2009 11:24


Ավտոպատահար Երեւան-Գյումրի ավտոճանապարհին

Նոյեմբերի 17-ին ժամը 19.00-ի սահմաններում Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 51-րդ կիլոմետրում, դեռեւս չպարզված հանգամանք­ներում, «ՎԱԶ-21015» մակնիշի 11 ՍՍ 905 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԿամԱԶ-5511» մակնիշի 21 ՕՕ 495 պետհամարանիշի բեռնատարին (վարորդ, Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչ, 1967թ. ծնված Արթուր Դավթյան), ինչի հետեւանքով «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, նույն մարզի Կաքա­վաձոր գյուղի բնակիչ, 1958 թ. ծնված Ս. Գալոյանը տեղում զոհվել է, իսկ ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 1969 թ. ծնված Ա. Այվազյանն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Աշտարակ քաղաքի հիվանդանոց:

Ժամը 20.30-ին Ա. Այվազանյանը հիվանդանոցում մահացել է:

Այս խորագրի վերջին նյութերը