Քաղաքական

28.09.2015 10:48


Լավրով. «ԵԱՀԿ-ն կարող է նաև լրացուցիչ քայլեր կատարել»

Լավրով. «ԵԱՀԿ-ն կարող է նաև լրացուցիչ քայլեր կատարել»
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) համանախագահները հավատարիմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում նոր ուղիների որոնմանն ու ձեռք բերված որոշումների իրագործմանը: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման մեկնարկին Լավրովն ասել է, որ ինքն անձամբ ուրախ է, որ ստեղծվել է հնարավորություն՝ համեմատելու և համոզվելու, որ ԵԱՀԿ-ն ընդունված քայլերից բացի՝ կարող է նաև լրացուցիչ քայլեր կատարել, որպեսզի առաջ շարժվի Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում:
Լավրովի խոսքով՝ համանախագահող երկրներից յուրաքանչյուրը հավատարիմ է այս գործընթացին:
«Համանախագահող երկրները հավատարիմ են այդ գործընթացին՝ անկախ նրանից, թե մենք խոսում ենք ֆրանսիական, ամերիկյան նախաձեռնության, թե այդ հարցում Ռուսաստանի ջանքերի մասին՝ հաշվի առնելով մեր հարաբերությունները Հայաստանի ու Ադրբեջանի հետ»,- հավելել է նախարարը:
Աղբյուրը՝ «Zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը