Լրահոս

28.09.2010 10:06


Ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է 1165 փամփուշտ

Ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է 1165 փամփուշտ

Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության,  սեպտեմբերի 25-ին և 26-ին ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 76 դեպք, որոնց ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից Հադրութի, Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջանների ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերի ուղղությամբ արձակվել է 1165 փամփուշտ:

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

 

Այս խորագրի վերջին նյութերը