Աշխարհ

02.10.2015 00:02


Լավրով. «Ռուսաստանը քրդերին զինում է Իրաքի կառավարության միջոցով»

Լավրով. «Ռուսաստանը քրդերին զինում է Իրաքի կառավարության միջոցով»

Ռուսաստանը քրդերին զենքով է ապահովում Իրաքի կառավարության միջոցով։ Ինչպես տեղեկացնում է ТАСС–ը, այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք զենք ենք մատակարարում քրդերին Իրաքի կառավարության միջոցով։ Բաղդադում տեղակայված տեղեկատվական կենտրոնն ընդգրկում է Սիրիայի, Իրաքի, Իրանի և Ռուսաստանի ներկայացուցիչներին։ Քրդերը ևս այնտեղ ներկայացված են»,–հավելել է Լավրովը՝ նշելով, որ իրենք քրդերին զինում են Իրաքի կառավարության թույլտվությամբ և համաձայնությամբ։

Ըստ Լավրովի՝ ահաբեկչության դեմ պայքարը գնալով ավելի արդյունավետ է դառնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը