Հարցազրույց

03.10.2015 12:20


«Ժողովրդավարական արժեքներից Ադրբեջանի հրաժարվելու նկատմամբ ԵԽԽՎ անտարբեր դիրքորոշումը տարակուսանք է առաջացնում»

«Ժողովրդավարական արժեքներից Ադրբեջանի հրաժարվելու նկատմամբ ԵԽԽՎ անտարբեր դիրքորոշումը տարակուսանք է առաջացնում»

ԼՂՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանի հարցազրույցը «Ազատություն» ռադիոկայանին.

–Վերջերս ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի զեկուցող Ռոբերտ Ուոլթերը դիմել է պաշտոնական Ստեփանակերտին՝ խնդրելով աջակցել «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում ևԱդրբեջանի այլ գրավյալ տարածքներում» զեկույցի պատրաստման նպատակով Լեռնային Ղարաբաղ այցելելու հարցում։ Ինչպիսի՞ն է ղարաբաղյան կողմի պատասխանը ԵԽԽՎ զեկուցողին։

Ռոբերտ Ուոլթերն, իրոք, սեպտեմբերի 22-ին գրավոր դիմում է հղել ԼՂՀ իշխանություններին՝ խնդրելով աջակցել Արցախ այցելելու հարցում։ Ի պատասխան պրն. Ուոլթերին ենք փոխանցել մեր դիրքորոշումն այդ հարցի շուրջ։

Կարծում ենք, որ զեկույցի վերնագիրը արտացոլում է հակամարտության միայն մեկ կողմի՝ Ադրբեջանի դիրքորոշումը, ինչը կանխորոշում է զեկույցի բովանդակությունը և եզրակացությունները։ Մեր կարծիքով, նման մոտեցումը խախտում է Եվրոպայի խորհրդի զեկույցների պատրաստման հիմնական սկզբունքները, որոնք են՝ անկողմնակալությունն ու չեզոքությունը, ինչը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ համագործակցությունը։

Բացի այդ, ակնհայտ է, որ իր զեկույցում Ռոբերտ Ուոլթերը մտադիր է նաև անդրադառնալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ռազմաքաղաքական ասպեկտներին։ Այս կապակցությամբ, մենք նշել ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը դիտարկվում են համաձայնեցված ձևաչափով, որն ունի միջնորդական գործունեություն իրականացնելու մանդատ՝ ճանաչված միջազգային հանրության կողմից։ Հակամարտության բոլոր երեքկողմերի հետ համաձայնեցված ձևաչափն է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որն անհրաժեշտ փորձ է կուտակել, ինչը թույլ է տալիս միջնորդներին մասնագիտորեն, հետևողականորեն և ինստիտուցիոնալ հիմքերի վրա իրականացնել իրենց գործունեությունը։

Կարծո՞ւմ եք, որ Եվրոպայի խորհուրդն ու ԵԽԽՎ-ն կարող են աջակցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը։

Եվրոպայի խորհրդի նպատակն է կառուցել Եվրոպա՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների ևօրենքի գերակայության սկզբունքների վրա։ Համոզված ենք, որ հենց այդ արժեքների խթանմամբ Եվրոպայի խորհուրդը և ԵԽԽՎ կկարողանան իրենց եզակի ներդրումն ունենալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում։

Պատահական չէ, որ Ադրբեջանում հիմնարար ազատությունների սահմանափակման, լրագրողների և իրավապաշտպանների դեմ ճնշումներին զուգահեռ պաշտոնական Բաքվի դիրքորոշումը բանակցային գործընթացում գնալով ավելի անզիջում է դառնում, հռետորաբանությունը՝ ավելի ագրեսիվ, իսկ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման ծավալներն ու բնույթն՝ ավելի սպառնալից։

Այս իրավիճակում ժողովրդավարական արժեքներից Ադրբեջանի հրաժարվելու նկատմամբ ԵԽԽՎ անտարբեր դիրքորոշումը տարակուսանք է առաջացնում։ Զարմանալի չէ, որ Ադրբեջանի մոտ ամենաթողության կեղծ զգացում է առաջանում, ինչնարտացոլվել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարի հայտարարության մեջ՝ «Եվրոպայի խորհուրդը պատկանում է Ադրբեջանին»։ Հատկանշական է, որ սույն արտահայտությունը հնչել է այն բանից հետո, երբ 2013 թ. ձմեռայիննստաշրջանի ժամանակ Ռոբերտ Ուոլթերը տապալել է Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ պատգամավոր Շտրասերի զեկույցի ընդունումը, պատճառաբանելով, որ զեկուցողը հնարավորություն չի ունեցել այցելել Ադրբեջան։

–Վերջերս ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում բնակվող մարդկանց իրավունքները պետք է պաշտպանվեն, քանի որ նրանք նույնպես Եվրոպայի խորհրդի անդամներ են։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։

Մենք կիսում ենք ինչպես տիկին Բրասերի, այնպես էլ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թ. Յագլանդի դիրքորոշումն առ այն, որ Եվրոպայի խորհրդի չափանիշները պետք է հասանելի լինեն եվրոպական տարածքի բոլորքաղաքացիներին՝ անկախ բնակության վայրից։

ԼՂՀ իր հերթին այդ ուղղությամբ հետևողական քայլեր է ձեռնարկում և արդեն միակողմանիորեն միացել է Եվրոպայի խորհրդիմի շարք կոնվենցիաների, ներառյալ Եվրոպական մշակութային կոնվենցիան, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիան, Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիան, Հնագիտական ժառանգության պահպանության մասին Եվրոպական կոնվենցիան։

Այս խորագրի վերջին նյութերը