Լրահոս

28.09.2010 13:28


Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Զամբիայի արտակարգ և լիազոր դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Զամբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Նաիլոբի Սինյինզան /նստավայրը' Մոսկվա/:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում:

Նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել միջազգային ասպարեզում եւ հատկապես  ՄԱԿ-ի շրջանակներում արդյունավետ փոխգործակցությունը:

Երկուստեք կարեւորվել է տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժի ուսումնասիրությունը եւ այդ գործակցության զարգացման հնարավորությունը:

Այս խորագրի վերջին նյութերը