Լրահոս

19.11.2009 09:42


ԵԽ գլխավոր քարտուղար. «Հայաստանի և Թուրքիայի մերձեցումը կօգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»

ԵԽ գլխավոր քարտուղար. «Հայաստանի և Թուրքիայի մերձեցումը կօգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»

«Եվրոպայի Խորհուրդը հույս ունի, որ Հայաստանի և Թուրքիայի մերձեցումը կօգնի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը»,- մամուլի ասուլիսում ասել է ԵԽ գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդը։ Նրա խոսքերով, ԵԽ-ը պատրաստ է հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու երկրներին տրամադրել անհրաժեշտ աջակցություն։ «Ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի մերձեցմանը՝ ես կարող եմ ասել, որ եթե այդ երկրներին ներկայիս գործընթացում անհրաժեշտ լինի ԵԽ որևէ օգնություն, ապա մենք պատրաստ ենք օգնել։ Այս հարցով մեզ դեռևս ոչ մեկը չի դիմել։ Երկու կողմերն էլ ԵԽ անդամներ են, և այդ հանգամանքը կարևոր է ինչպես այդ երկրների, այնպես էլ ամբողջ գործընթացի համար։ Ես ողջունում են այս մերձեցումը և հույս ունեմ, որ դա հնարավորություն կստեղծի կարգավորելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,-ասել է Յագլանդը։

Ըստ «Trend»-ի

Այս խորագրի վերջին նյութերը