Աշխարհ

08.10.2015 09:50


«Fox News». ռուսական կործանիչները մոտեցել են ամերիկյան անօդաչուներին

«Fox News». ռուսական կործանիչները մոտեցել են ամերիկյան անօդաչուներին

Ռուսական կործանիչները մոտեցել են Սիրիայի օդային տարածքում գտնվող ամերիկյան անօդաչուներին։ Այս մասին հայտնում է «Fox News հեռուստաալիքը՝ իր աղբյուրներին հղումով։

ԱՄՆ ռազմածովային նավատորմի կապիտան Ջեֆֆ Դևիսը հայտարարել է, որ ամերիկացի անօդաչուները ստիպված են եղել փոխել շարժման ուղղությունը՝ հնարավոր բախումից խուսափելու համար։

Ավելի վաղ միջազգային կոալիցիայի կազմում Սիրիայում ռազմական գործողություններ ծավալած ամերիկացի օդաչուները հայտարարել էին, որ Ռուսաստանի սկսած ռազմարշավի ընթացքում առաջին անգամ տեսողական շփում է հաստատվել ռուս օդաչուների հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը