Լրահոս

28.09.2010 19:08


«ՀայՌուսգազարդ»-ի ֆուտբոլային թիմը կհանդիպի Գերմանիայի դեսպանության թիմի հետ

«ՀայՌուսգազարդ»-ի ֆուտբոլային թիմը ՀՀ-ում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության դեսպան պարոն Հ-Յ.Շմիդտի հրավերով մասնակցում է սեպտեմբերի 26-ից մեկնարկած ավանդական ֆուտբոլային մրցաշարին՝ նվիրված Գերմանիայի վերամիավորման օրվան: Մրցաշարին մասնակցում են նաև «Վեստ», «Ռեյնա» և Գերմանիայի դեսպանատան թիմերը:

Մրցաշարի առաջին փուլը մեկնարկել է սեպտեմբերի 26-ին «Վեստ»- Գերմանիայի դեսպանատուն, /2:3/ «ՀայՌուսգազարդ» - «Ռեյնա» թիմերի խաղով եւ ավարտվել է 9:0 հաշվով՝ հօգուտ «ՀայՌուսգազարդ»-ի թիմի:

Եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 3-ին ժամը 13:00-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում, որտեղ «ՀայՌուսգազարդ»-ի թիմը կհանդիպի Գերմանիայի դեսպանատան թիմի հետ: Հանդիպմանը անձնապես ներկա կգտնվի ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը:

 

Այս խորագրի վերջին նյութերը