Աշխարհ

10.10.2015 12:13


Անկարայում երկու պայթյուն է որոտացել (տեսանյութ)

Անկարայում երկու պայթյուն է որոտացել (տեսանյութ)

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի կենտրոնական կայարանի մոտ երկու պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը։

Դեպքի վայր են ժամանել մեծ քանակությամբ շտապ օգնության մեքենաներ։ Տեղի ԶԼՄ–ն նշում է, որ բազմաթիվ վիրավորներ կան, բայց կոնկրետ թիվը չի հաղորդվում։

«Reuters»–ն էլ նշում է, որ կան նաև զոհեր։

«Dogan News»–ն էլ հայտնում է, որ առնվազն 20 մարդ է զոհվել։

Ավելի ուշ, Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է 30, վիրավորվել՝ 126 մարդ։

Պայթյունները որոտացել են դեպի երկաթգծի կայարան տանող էստակադայի տակ։ Այնտեղ հոկտեմբերի 10–ի առավոտյան սկսել էին հավաքվել արհմիությունների ակտիվիստները, ովքեր ծրագրում էին իշխանությունների հետ համաձայնեցված ցույց իրականացնել՝ ի աջակցություն խաղաղության և ահաբեկչական խմբավորումների գործողությունների դատապարտման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը