Մեկնաբանություն

14.10.2015 09:20


Դավիթ Շահնազարյանը՝ գործողության մեջ

Դավիթ Շահնազարյանը՝ գործողության մեջ

Պարզվում է, որ տխրահռչակ Դավիթ Շահնազարյանը կենդանի է, այսինքն՝ ողջ և առողջ է (թո՛ւ, թո՛ւ, թո՛ւ) ու էնտուզիազմով մասնակցում է Սերժ Սարգսյանի նախաձեռնած «սահմանադրական» հեղաշրջման ծրագրի քարոզարշավին։ Նա «այո»–ի սակավաթիվ կողմնակիցներից է։

Մենք էլ սկսել էինք անհանգստանալ, թե ինչու նա Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից րոպեներ անց չհայտնվեց Արամ Սարգսյանի կողքին, այն է՝ «1in.am»–ում։

Շահնազարյանը նոր Սահմանադրությանը տված իր գնահատականով ցույց տվեց, որ որոշել է «երկուսը մեկում» տարբերակով ծառայել իշխանություններին։ Նա հա՛մ գովում է նոր Սահմանադրությունը, հա՛մ գեղամյանություն անում Քոչարյանի դեմ։

Նոր Սահմանադրության մասով նա ասում է, որ անհիշելի ժամանակներից կողմ է եղել խորհրդարանական կառավարմանը, և առաջարկվող մայր օրենքով ժողովրդավարության դռներ են բացվելու, իսկ որպես արժանիք՝ նշում է այն, որ գործող Սահմանադրության վերացմամբ՝ կանխվում է ՀՀ երկրորդ նախագահի վերադարձը։

Կանխվում է, թե ոչ, այլ խոսակցության թեմա է, և միայն պրակտիկան կարող է ցույց տալ այդ թեզի ճշմարտացիությունը, բայց տվյալ դեպքում մենք այլ բան կուզենայինք արձանագրել. Սերժն իր հաճախորդների շուրթերով է հայտարարում, թե ինչու է իրականում նախաձեռնել «սահմանադրական» արկածախնդրությունը։ Բաց տեքստով ասվեց՝ որպեսզի փորձ արվի կանխել երկրորդ նախագահի վերադարձը։

Փաստորեն, Վարդան Պողոսյանին, Արմեն Ռուստամյանի սիրելի Հրայր Թովմասյանին (երիտասարդներից մեկը չաթլախության թեմայով ուշագրավ գնահատական էր տվել), բոլոր իշխանությունների հլու–հնազանդ կամակատար Գագիկ Հարությունյանին ու մյուսներին հանձնարարված է ճոռոմ ու դեմագոգիկ բառերի օգնությամբ գովել սահմանադրական փոփոխությունները։ Իսկ ահա հաճախորդներին օգտագործում են այլ նպատակներով՝ բացահայտելով սեփական մոտիվացիաներն ու ֆոբիաները։

Սամվել Խաչագողյան

Այս խորագրի վերջին նյութերը