Լրահոս

29.09.2010 10:43


ԱՄՆ-ը փոխում է 100–դոլարանոց թղթադրամների ձևավորումը

ԱՄՆ-ը փոխում է 100-դոլարանոց թղթադրամների ձևավորումը։ ԱՄՆ պետական գանձարանի ներկայացուցիչները «Korrespondent.net»-ին հաղորդել են, որ  ամերիկյան արժույթի նոր տեսքը պաշտոնապես կներկայացվի 2010թ. հոկտեմբերի 21-ին՝ պաշտոնական արարողության ժամանակ:

Ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, ԱՄՆ կառավարությունը ամերիկյան արժույթի ձևավորումը փոխում է, որպեսզի կանխի կեղծված դոլարների շրջանառությունն ու պաշտպանի ազգային շահերը։ Հաղորդագրությունում նաև նշվում է, թե պետք չէ հին ձևավորմամբ դոլարները արագ փոխել նորերով, քանի որ որոշման համաձայն՝ հները դեռ բավական երկար ժամանակ կարող են շրջանառվել։

100-դոլարանոցների նոր տեսքի մասին ոչ մի բան չի նշվում, սակայն հիշեցնենք, որ ամիսներ առաջ դոլարի նոր տեսքի համար մրցույթ էր հայտարարվել, և առաջին տեղում էր Օբամայի պատկերովը։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը