Լրահոս

29.09.2010 11:49


Շախմատի Հայաստանի հավաքականը կրեց առաջին պարտությունը

Շախմատի Հայաստանի հավաքականը կրեց առաջին պարտությունը

«Armsport.am»-ի փոխանցմամբ՝ Խանտի-Մանսիյսկում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի 7-րդ տուրի Հայաստան-Ադրբեջան հանդիպմանը Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի է խաղացել Թեյմուր Ռաջաբովի, Լևոն Արոնյանը՝ Շահրիյար Մամեդյարովի, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Ռաուֆ Մամադովի հետ։ 4-րդ խաղատախտակի վրա Արման Փաշիկյանը պարտվել է Գադիր Հուսեյնովից։ Այսպիսով՝ Հայաստանի հավաքականն ընթացիկ օլիմպիադայում իր առաջին պարտությունը կրեց։

Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի 7-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը մրցել է ԱՄՆ-ի հետ և նույնպես պարտվել։ Էլինա Դանիելյանը ոչ ոքի է խաղացել Իրինա Կրուշի, Լիլիթ Գալոյանը' Տաթև Աբրահամյանի, Նելլի Աղինյանը' Քամիլե Բագինսկայտեի հետ, Լիլիթ Մկրտչյանը պարտություն է կրել Աննա Զատոնսկիհից: Մեր հավաքականը պարտվել է 1,5:2,5 հաշվով:

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը