Աշխարհ

15.10.2015 12:18


Ըստ Նազարբաևի՝ ԵՏՄ–ի հեղինակությունն աճում է

Ըստ Նազարբաևի՝ ԵՏՄ–ի հեղինակությունն աճում է

Աստանայում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումը։ Ինչպես հայտնում է «РИА Новости»-ն, նրանք քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միության զարգացմանն առնչվող հարցեր:

ՌԴ նախագահը նշել է, որ ԵՏՄ–ն երկու երկրների տնտեսությունների զարգացման համար պայմաններ է ստեղծում։ Նա նաև հայտնել է, որ իրենց գործընկերներից շատերը ցանկություն են հայտնում տարբեր ձևաչափերով համագործակցել ԵՏՄ–ի հետ։

Իր հերթին Նազարբաևն ընդգծել է, որ միջազգային ասպարեզում Եվրասիական տնտեսական միության հեղինակությունն աճում է:

«ԵՏՄ-ն ընդլայնվում է՝ նվաճելով հարգանք ու հեղինակություն միջազգային ասպարեզում։ Կարծում եմ՝ մենք ճիշտ ճանապարհին ենք»,-ասել է նա։

Երկու երկրների նախագահները Կասպից ծովի հյուսիսային հատվածի հատակի սահմանագծման մասին փաստաթուղթ են ստորագրել: Դրանով փոփոխություն է մտցվել 1998թ. կնքված համաձայնագրում, որը կարգավորում է «Կենտրոնական» նավթաբեր համակարգի համատեղ մշակումը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը