Լրահոս

19.11.2009 15:26


ԱՄՆ-ում անց է կացվել միջոցառում՝ նվիրված ԼՂՀ մասին տեղեկացվածության ակտիվացմանը

«Ամերիկացիները՝ Արցախին» /Americans for Artsakh/ կազմակերպությունը Վաշինգթոնում Հայաստանի դեսպանատանը անց է կացրել միջոցառում՝ նվիրված Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկացվածության ակտիվացմանը:

ԱՄՆ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության պատմությունը և հանրապետությունում առկա ներկա իրավիճակը:            

Միջոցառմանը նշվել է, որ այսօր Կովկասը նշանակալի տեղ է զբաղեցնում միջազգային քաղաքական կյանքում և շատ կարևոր է հանրության հանգամանալի տեղեկացվածությունը Արցախի մասին, որպեսզի սատարեն նրան՝ պահպանելու իր ուժն ու նույնականությունը:

«Ամերիկացիները՝ Արցախին» կազմակերպության գործադիր տնօրեն Սառա Լյուդվիգը ներկաներին տեղեկացրել է իրենց նախագծերի մասին, նշելով, մասնավորապես, որ նախատեսվում է ԼՂՀ-ում անցկացնել թրենինգներ՝ կառավարական կառույցների աշխատակիցների, երիտասարդ առաջնորդների և այլ խմբերի համար:

 

Այս խորագրի վերջին նյութերը