Լրահոս

10.01.2011 12:18


Հացաշենում, Արևադաշտում, Ձորաստանում համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունեցել

Հացաշենում, Արևադաշտում, Ձորաստանում համայնքի ղեկավարի ընտրություններ են տեղի ունեցել

Հունվարի 9-ին ՀՀ մի շարք համայնքներում ղեկավարի ընտրություններ են տեղի ունեցել։

Մասնավորապես Արագածոտնի մարզի Հացաշեն համայնքում 135 ձայնով համայքնի ղեկավար է ընտրվել անհատ ձեռնարկատեր, ՀՀԿ-ական Վաչագան Դավթյանը։

Արմավիրի մարզի Արևադաշտ համայքնում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ական Արամ Ղազարյանը ստացել է 80 ձայն, անկուսակցական, համայնքի ղեկավարի տեղակալ Հովսեփ Օհանյանը՝ 136 ձայն։

Սյունիքի մարզի Ձորաստան համայքնի ղեկավար է վերընտրվել անկուսակցական Ավետիս Ավետիսյանը՝ ստանալով  39 ձայն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը