Քաղաքական

22.10.2015 10:10


Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև 60 միլիմետրանոց ականանետից

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև 60 միլիմետրանոց ականանետից

Հոկտեմբերի 21-ին և լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 60 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է նաև 60 միլիմետրանոց ականանետից՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակում են շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը