Աշխարհ

22.10.2015 11:16


Փոխնախագահ Բայդենը չի առաջադրվի ԱՄՆ նախագահական ընտրություններում

Փոխնախագահ Բայդենը չի առաջադրվի ԱՄՆ նախագահական ընտրություններում

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի առաջադրի իր թեկնածությունը 2016թ. նախագահական ընտրություններում։ Այս մասին, «CBS»–ի տեղեկացմամբ, Բայդենն ասել է Սպիտակ տանն իր ելույթի ժամանակ։ Այդ պահին նրա կողքին են եղել կինը՝ Ջիլը, և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

«Չնայած այն բանին, որ ես չեմ առաջադրվելու, ես լռության մեջ էլ չեմ մնալու»,–ասել է Բայդենը։

Ավելի վաղ «The Washington Post»–ի կայքում սխալմամբ «Փոխնախագահ Բայդենը ծրագրում է մտնել նախագահական ընտրարշավ» խորագրով փոքրիկ հոդված էր հրապարակվել, որն ավելի ուշ հեռացվել էր կայքից և փոխարինվել «Նշված տեքստը սխալմամբ է հրապարակվել» գրությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը