Քաղաքական

22.10.2015 12:40


ԱԺ–ում սկսվում են «ՀՀ 2016թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները

ԱԺ–ում սկսվում են «ՀՀ 2016թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում նոյեմբերի 2–ից սկսվում են «ՀՀ 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները։

Դրանք շարունակվելու են մինչև նոյեմբերի 9–ը։

Մինչև նոյեմբերի 12–ն ամփոփվելու են օրինագծի քննարկումները։ ԱԺ պատգամավորները, խմբակցությունները և մշտական հանձնաժողովները «ՀՀ 2016թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկությունները ներկայացնելու են ԱԺ աշխատակազմ:

Նոյեմբերի 13–ին աշխատակազմն այդ առաջարկությունները ներկայացնելու է ՀՀ կառավարություն:

Նոյեմբերի 16–ին ՀՀ ԱԺ նախագահը հանդես է գալու առաջարկությամբ՝ 2016թ. պետբյուջեի մասին նախագիծն ընդգրկել ԱԺ հերթական չորսօրյա նիստի օրակարգում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը