Աշխարհ

22.10.2015 18:15


«Google»-ն օգնության է հասել «Yahoo»–ին

«Google»-ն օգնության է հասել «Yahoo»–ին

Հանրահայտ «Yahoo» ընկերությունը «Google»-ի հետ համացանցային որոնման շուկայում 3 տարով պայմանագիր է կնքել: «Вести. ru»-ի փոխանցմամբ՝ «Google»-ի առցանց ծառայությունների հղումները տեսանելի կլիեն «Yahoo» համակարգի որոնման արդյունքներում:

Գործարքը պայմանավորված է «Yahoo»-ի երրորդ եռամսյակի ֆինանսական արդյունքներով: Այսպես, ընկերության մաքուր եկամուտը կազմել է ընդամենը 76,3 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 6.77 մլրդ դոլարի համեմատ, ինչը լուրջ մտահոգություններ է առաջացրել ընկերության ներդրողների շարքերում։ Արդյունքում՝ «Yahoo»-ն ստիպված է եղել պայմանագիր կնքել «Google»-ի հետ՝ եկամուտն ավելացնելու նպատակով:

««Google»-ի առաջարկները լրացնելու են «Microsoft»-ի կողմից առաջարկվող որոնման ծառայությունները, ինչպես նաև «Yahoo»-ի սեփական որոնման տեխնոլոգիաները և գովազդային ապրանքները», - ասված է ընկերության կողմից տարածված մամուլի հաղորդագրությունում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը