Աշխարհ

22.10.2015 13:30


Քադիրովը կոկորդիլոս է բռնել (տեսանյութ)

Քադիրովը կոկորդիլոս է բռնել (տեսանյութ)

Ուշագրավ նկար է հրապարակել «Վկոնտակտե» սոցցանցի իր էջում Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը: Նկարում պատկերված է, թե ինչպես է չեչեն առաջնորդը ջրի տակ ինչ-որ կենդանի պահում: Իսկ թե ինչ կենդանի է այս անգամ բռնել նախագահը, առաջարկվել է գուշակել նրա էջի հետևողներին՝ խոստանալով «Տերեկ» ֆուտբոլային ակումբի վերնաշապիկ այն մարդուն, ով առաջինը կգուշակի կենդանու տեսակը:

Մոտ 3 ժամվա ընթացքում օգտատերերն իրենց տարբերակներն են առաջարկել: Պարզվել է, որ ճիշտ պատասխանը կոկորդիլոսն էր: Որպես ապացույց՝ Քադիրովը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է՝ ինչպես է նա բռնել կենդանու ծնոտից: Հաղթող է ճանաչվել «g.i.l.095» մականունով երիտասարդ կինը, ում Քադիրովը խոստացել է նաև ծաղիկներ ուղարկել, ինչպես նաև շնորհավորանքներ չեչեն կնոջ օրվա առթիվ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը