Աշխարհ

22.10.2015 21:57


«Թվիթթերը» հարցումների ծառայություն է թողարկել

«Թվիթթերը» հարցումների ծառայություն է թողարկել

«Թվիթթեր» միկրոբլոգը հարցումների ստեղծման հատուկ ծառայություն է թողարկել: Ըստ «Газета.Ru»-ի՝ 2 պատասխանից բաղկացած հարցումներն այժմ կարող են ստեղծել միկրոբլոգի բոլոր օգտատերերը: Քվեարկությունն անցկացվելու է 24 ժամվա ընթացքում, ինչից հետո հարցման բոլոր մասնակիցները ծանուցումներ են ստանալու և հնարավորություն կունենան ծանոթանալ քվեարկության արդյունքներին: Ընդ որում, բոլոր հարցումները կրելու են անանուն բնույթ: Ծառայությունը բոլոր հարթակների համար հասանելի կլինի մոտակա օրերին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը