Աշխարհ

22.10.2015 14:33


Եվրոպայի լիգա. «Բորուսիա»–ն այսօր արտագնա հանդիպում կունենա «Գաբալա»–ի հետ

Եվրոպայի լիգա. «Բորուսիա»–ն այսօր արտագնա հանդիպում կունենա «Գաբալա»–ի հետ

Եվրոպայի լիգայի խմբային փուլի 3–րդ տուրի շրջանակներում այսօր Դորտմունդի «Բորուսիա»–ն արտագնա հանդիպում կունենա ադրբեջանական «Գաբալա»–ի հետ։

Թոմաս Տուխելի սաները համարվում են սպասվող հանդիպման բացահայտ առաջատարը։ Այս խաղին նրանք մասնակցում են երկրի առաջնությունում հերթական հաղթանակից հետո, որը նրանց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 2–րդ տեղում ամրապնդվելու հնարավորություն է տվել։ Այս անգամ արտագնա հանդիպմանը պարտության մատնվեց «Մայնց»–ը՝ 2:0 հաշվով. մեկական գնդակ խփեցին Ռոյսն ու Մխիթարյանը։

1995թ.-ից գոյություն ունեցող «Գաբալա»–ն Եվրոպայի լիգայի խմբային փուլում հայտնվել է նախորդ տարի երկրի առաջնությունում 3–րդ տեղը զբաղեցնելու և նախընտրական 4 փուլերն անցնելու շնորհիվ։

Հիշեցնենք, որ «իշամեղուների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի այս հանդիպումը Ադրբեջանում նրա անվտանգության հետ կապված՝ թիմի ղեկավարության մտավախությունների պատճառով։

Հանդիպման մեկնարկը՝ երևանյան ժամանակով 19:00–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը