Աշխարհ

22.10.2015 15:35


Պուտինը պարգևատրել է Ալիևի դստերը

Պուտինը պարգևատրել է Ալիևի դստերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պուշկինի մեդալով է պարգևատրել Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի փոխնախագահ, Ռուսաստան-Ադրբեջան երիտասարդական միավորման նախագահ Լեյլա Ալիևային։ Այս մասին հրամանագիրը նա ստորագրել է հոկտեմբերի 20-ին։

Ինչպես հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրը մեդալ է ստացել Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունների ու համագործակցության ամրապնդման, տնտեսական կապերի զարգացման, ռուսաց լեզուն և մշակույթն արտերկրում տարածելուն ուղղված աշխատանքի համար:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը