Լրահոս

29.09.2010 16:25


Ռ. Մելքոնյան. «Թուրքիայի պետական քաղաքականությունը խտրականության ցայտուն օրինակներ է պարունակում»

Ռ. Մելքոնյան. «Թուրքիայի պետական քաղաքականությունը խտրականության ցայտուն օրինակներ է պարունակում»

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թրքագետ Ռուբեն Մելքոնյանն այսօր հանդիպել է լրագրողների հետ՝ ներկայացնելու «Ակնարկ Ստամբուլի հայ համայնքի պատմության. 1920-ականներից մինչև մեր օրերը» գիրքը, որում ինքն անդրադարձել է Ստամբուլի հայ համայնքի պատմությանը, ներկա խնդիրներին, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքության գործունեությանը, ստամբուլահայերի տնտեսական կյանքին, մշակույթին ու սպորտին,ինչպես նաև հայ համայնքին վերաբերող մի շարք այլ խնդիրների։

-Ստամբուլի հայ համայնքն ուրույն և շատ կարևոր գաղթօջախ է, որը պատմական լուրջ ճանապարհ է անցել և մեր օրերն է հասել բավական լուրջ կորուստներով,-ասել է Ռուբեն Մելքոնյանը՝ նշելով, որ երկու տարի շարունակ ինքն ուսումնասիրություններ է անցկացրել Ստամբուլի հայ համայնքի շրջանում, ինչպես օգտվել հայկական և թուրքական աղբյուրներից, այնպես էլ վերլուծել Ստամբուլի հայ համայնքի տարբեր ուսումնասիրությունները։ «Ուսումնասիրության ավարտից հետո գրքի հրատարակման խնդիր է առաջացել, և դրա մեկենասությունն իր վրա վերցրեց Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը։ Գրքի խմբագիրը Ռուբեն Սաֆրաստյանն է»։

Հեղինակն ընդգծել է, որ աշխատության համար ուսումնասիրություններն իրականացվել են ՀՀ սփյուռքի նախարարության տրամադրած դրամաշնորհով։

-Մասնավորապես կանգ ենք առել Թուրքիայի պետական քաղաքականության վրա և ցույց ենք տվել այդ քաղաքականության մի քանի կարևոր դրվագները, որոնք խտրականության ցայտուն օրինակներ են պարունակում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը