Աշխարհ

23.10.2015 17:45


«Թալիբանը» մոտենում է Քաբուլին

«Թալիբանը» մոտենում է Քաբուլին

Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի Դեհ Շաբզ շրջանում, որի բնակչությունը կազմում է մոտ 100 հազ մարդ, ակտիվորեն գործում է «Թալիբանը», որը 2003թ. ՄԱԿ Անվտանգության խորհրդի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական խմբավորում:

Ինչպես տեղեկցնում է «Вести. ru»-ն, Դեհ Շաբզի հիմնական տարբերությունն այն է, որ տեղի բնակիչները բացահայտ հայտարարում են, որ պարբերաբար շփվում են գրոհայինների հետ և չեն վախենում նրանցից:

«Այստեղ «Թալիբանը» բնակչության կողմից լայն աջակցություն է ստանում: Նրանք գալիս են, թակում են մեր դռները, ներկայանում որպես թալիբներ և ջուր ու ուտելիք ուզում: Եվ մենք տալիս ենք այդ ամենը: Նրանք ոչ մեկին չեն վիրավորում, և մենք երբեք խնդիրներ չենք ունեցել նրանց հետ», - պատմել է գյուղացի Մուհամմեդ Ռասուլը:

Աֆղանստանի իշխանությունները հերքում են այդ շրջանում թալիբների գործողությունների մասին տեղեկությունները:

«Դեհ Շաբզում «Թալիբանը» ֆիզիկապես գոյություն չունի, սակայն գրոհայինները պարբերաբար հրթիռներ են բերում այնտեղ՝ այդ շրջանն օգտագործելով որպես գործարկման տարածք: Նրանց ակտիվությունը որևէ կերպ չի սպառնում Քաբուլին», - հայտնել է վարչաշրջանի ղեկավար Շարաֆաթ Ղուլը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս շրջանում «Թալիբանի» հայտնվելը նորություն չէ: Տարիներ շարունակ իսլամականներն այստեղից հրթիռներ էին ուղարկում դեպի Քաբուլ, սակայն այդ գործողությունների արդյունավետությունը հնարավոր չէ գնահատել:

Դիտորդները կարծիք են հայտնել, որ գրոհայինները պատրաստվում են մայրաքաղաքի շուրջ հրետանային կետերի գոտի ստեղծել, որոնց միջոցով հնարավոր կլինի միաժամանակ ռմբակոծել Քաբուլը՝ քաղաքում քաոս ստեղծելու նպատակով:

Վերլուծաբանները նշում են, որ գրոհայինների ներկայությունը նկատվել է նաև Քաբուլից դեպի արևելք գտնվող Սորուբի և Մոսահի քաղաքներում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը