Աշխարհ

23.10.2015 20:04


«Instagram»–ի 5–ամյա աստղը 100 հազ–ից ավելի հետևորդ ունի (լուսանկարներ)

«Instagram»–ի 5–ամյա աստղը 100 հազ–ից ավելի հետևորդ ունի (լուսանկարներ)

«Instagram»-ում նոր աստղ է հայտնվել: Հյու Հոուքայի էջն արդեն ավելի քան 139 հազ հետևորդ ունի, և այժմ փոքր լուսանկարիչն իր լուսանկարները հրապարակում է հանրահայտ «National Geographic» ամսագրում:

Ինչպես տեղեկացնում է «Business Insider»-ը, «National Geographic»-ի լուսանկարիչ Արոն Հյուին, ով «Instagram»-ում ավելի քան 600 հազ հետևող ունի, 2014–ին ճանապարհորդել է Արևմտյան ափին՝ տղային ցույց տալով արված նկարները: Հենց այդ ժամանակ էլ նա որոշել է ֆոտոխցիկ գնել տղային, քանի որ որդու մոտ նկատել է լուսանկարչի տաղանդ: Այժմ հայրն ու որդին «Kickstarter»-ի միջոցով փող են հավաքում՝ Հոուքայի առաջին գիրքը տպագրելու նպատակով: Լուսանկարիչների սկբնական նպատակն էր հավաքել 35 հազ դոլար, իսկ այժմ նրանց հաջողվել է հավաքել արդեն 37 հազ դոլար:

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը