Լրահոս

01.10.2010 08:58


Հայաստանը ներկայացնելու է սամբոյի եվրոպայի չեմպիոն ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը

2010թ. հոկտեմբերի 1-ից 4-ը Մոսկվայի Իվան Յարիգինի անվան ըմբշամարտի պալատում կկայանա սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի հնգակի չեմպիոն, ՌԴ դաշնային խորհրդի անդամ, գեներալ Ասլամբեկ Ասլախանովի անվան սամբոյի 9-րդ միջազգային մրցաշարը, որը հանդիսանում է Աշխարհի գավաթի փուլերից մեկը:

Այս տարի մրցաշարին կմասնակցի ավելի քան 25 երկիր ներկայացնող շուրջ 300 մարզիկ: Հայաստանի Հանրապետության պատիվը կպահի 2010թ. Մարտական սամբոյի եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնություների բազմակի մրցանակակիր, ստեփանակերտցի Աշոտ Դանիելյանը:

Հավելենք, որ մրցաշարը կազմակերպել են Ռուսաստանի սամբոյի  ֆեդերացիան, Մոսկվայի սամբոյի ֆեդերացիան, ՌԴ իրավապաշտպան մարմինների և հատուկ ծառայությունների աշխատակիցների ասոցիացիան, որը գլխավորում է գեներալ Ասլամբեկ Ասլախանովը:

Այս խորագրի վերջին նյութերը