Աշխարհ

28.10.2015 16:31


Սիրիայի ազատ բանակի գեներալ. «Պատրաստ ենք Մոսկվայի հետ համագործակցել» (տեսանյութ)

Սիրիայի ազատ բանակի գեներալ. «Պատրաստ ենք Մոսկվայի հետ համագործակցել» (տեսանյութ)

Սիրիայի ազատ բանակի բրիգադային գեներալ Հոսսամ ալ–Ավաքը «RT»–ին ասել է, որ պատրաստ են Ռուսաստանի հետ համագործակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։

«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի դերը Սիրիայի իրավիճակի կարգավորման հարցում արդյունավետ կլինի։ Կարծում ենք, որ Մոսկվան արդարության կողմից կլինի՝ բանակցություններ վարելով սիրիական ճգնաժամի բոլոր մասնակիցների հետ։ Մենք նաև հույս ունենք, որ Ռուսաստանն ու Սիրիան համագործակցված կպայքարեն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ ամբողջ Մերձավորարևելյան տարածաշրջանում»,–հայտարարել է սիրիացի զինվորականը։

«Մեր կենտրոններում մի քանի զինյալներ են հայտնվել՝ Իրաքում ԻՊ–ի կողմից կռվող։ Ահաբեկիչները Սիրիայի ազատ բանակին շատ անհարմարություններ են պատճառել։ Նրանք վերցնում էին մեր մարտիկներին, որպեսզի հասնեն նոր տարածքների գրավմանը և վերահսկեն Սիրիայի նավթային շրջանները։ Նրանք կրակահերթի տակ էին պահում մեր դիրքերը Ալ–Բաբ քաղաքի շրջանում, ինչի պատճառով մենք ստիպված եղանք դիմել մարտավարական նահանջի։ Նրանք կարողացել են ներգրավվել մեր բանակ, քանի որ հսկայական շահույթ են ստանում Թուրքիայի հետ նավթի առևտրից»,–պատմել է նա։

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովն էլ տեղեկացրել է, որ ՍԱԲ–ի ներկայացուցիչներն այցելել են Մոսկվա՝ բանակցությունների, և Ռուսաստանը պատրաստ է շարունակել նրանց հետ երկխոսությունը։

Իսկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է ջանքեր գործադրել Սիրիայի ազատ բանակի հետ շփումներ հաստատելու հարցում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը