Քաղաքական

30.10.2015 11:03


Լևոն Հայրապետյանը՝ Արա Աբրահամյանի քաղաքական հայտի մասին (տեսանյութ)

Լևոն Հայրապետյանը՝ Արա Աբրահամյանի քաղաքական հայտի մասին (տեսանյութ)

Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանն «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի՝ հայաստանյան քաղաքական դաշտ մտնելու որոշմանը՝ ասել է, որ դրական է վերաբերվում դրան և համոզված է, որ Աբրահամյանը կհաջողի։

«Արա Աբրահամյանն ընտրություններին մասնակցելու սահմանադրական իրավունք ունի, քանի որ նա նաև Հայաստանի քաղաքացի է և ղեկավարում է Ռուսաստանի հայերի միությունը, որը միավորում է շուրջ երկու միլիոն հայերի։ Եվ հիմնական տրանսֆերտները Հայաստանի տնտեսության զարգացման համար երկիր են մտնում հենց Ռուսաստանից։ Կնվազեն կամ կավելանան այդ փոխանցումները՝ կազդի ինչպես Հայաստանի տնտեսության վրա, այնպես էլ Հայաստանի քաղաքացիների բարեկեցության վրա», -ասել է Հայրապետյանը՝ հավելելով.

«Դրա համար էլ չի կարելի բացառել սփյուռքի մասնակցությունը Հայաստանի քաղաքական կյանքին. ինչպես Ռուսաստանի հայ համայնքի, այնպես էլ Ֆրանսիայի, Ամերիկայի, նույնիսկ՝ Լատինական Ամերիկայի հայ համայնքների ներկայացուցիչների մասնակցությունը։ Ռացիոնալ կլինի, եթե համայնքների ներկայացուցիչները մասնակցեն քաղաքական կյանքին, ներկայացված լինեն պառլամենտում։ Աբրահամյանը կարող է հաջողության հասնել Հայաստանում»։

Ինչ վերաբերում է անձամբ իր ծրագրերին, Լևոն Հայրապետյանը նշել է, որ կվերադառնա Ղարաբաղ, հենց վերացվի Մոսկվայից դուրս գալու արգելքը։

Մանրամասները՝ «Ազատություն»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը