Լրահոս

30.09.2010 11:55


«Վահան» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' ս/թ սեպտեմբերի 25-ից 29-ն ընկած ժամանակահատվածում, «Վահան» կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության ծառայողները հայտնաբերել և առգրավել են մեկ նռնականետ, որսորդական ութ հրացան, ութ ատրճանակ, չորս ինքնաձիգ, ինքնաձիգի տասներկու պահունակ, մեկ ինքնաձիգ ատրճանակ, հինգ նռնակ, նռնակի չորս պայթուցիչ, որսորդական մեկ դանակ և տարբեր տրամաչափի 1863 փամփուշտ:

Նույն ժամանակահատվածում ոստիկանության բաժիններ ներկայացած քաղաքացիները կամավոր հանձնել են մեկ գնդացիր, տասը ինքնաձիգ, ինքնաձիգի քսանյոթ պահունակ, որսորդական վեց հրացան, տասն ատրճանակ, երկու նռնականետ, նռնականետի մեկ նռնակ, հինգ կիլոգրամ տրոտիլ, տասնինը նռնակ, նռնակի տասնմեկ պայթուցիչ, մեկ ծխագլանիկ, էլեկտրական մեկ դետոնատոր, մեկ ծխահան սարք, ականանետի երկու ական  և տարբեր տրամաչափի 4581 փամփուշտ:

Այս խորագրի վերջին նյութերը