Քաղաքական

30.10.2015 22:51


Արմեն Գրիգորյան. ««Այո»-ն նշանակում է թողնել՝ Սերժ Սարգսյանը մնա»

Արմեն Գրիգորյան. ««Այո»-ն նշանակում է թողնել՝ Սերժ Սարգսյանը մնա»

Ազատության հրապարակում «Չե՛ք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանն իր ելույթում շեշտադրել է «Այո»-ի և «Ոչ»-ի տարբերությունն ու հորդորել հանրահավաքի մասնակիցներին գնալ ընտրության և «Ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին:

-«Այո»-ն նշանակում է թողնել՝ Սերժ Սարգսյանը մնա, «Ոչ»-ը` հնարավորություն՝ երկրում փոոխություններ կատարել: Իսկապես, այստեղ հավաքված քաղաքացիներից յուրաքանչյուրն այս հանրահավաքից հետո նաև իր գործը պետք է համարի իր ընկերներին, ընտանիքի անդամներին, գործընկերներին, ուսանողական ընկերներին բոլորին բացատրել, որ պետք է գնալ «Ոչ» քվեարկել: Միևնույն ժամանակ, բոլորը պետք է մասնակցություն ունենան, որպեսզի վերահսկողություն իրականացնենք ընտրական գործընթացի վերաբերյալ և ապահովենք այդ հաղթանակը, - ասել է Արմեն Գրիգորյանը և հավելել, որ, ճիշտ է, իշխանությունն ունի ճնշման ռեսուրս, սակայն «Ոչ» ասողներն ունեն ավելի կարևոր ռեսուրս, ամենակարևոր ռեսուրսը մարդկանց տրամադրությունն է, մարդկանց տրամադրվածությունն է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

Նա ընդգծել է, որ նույնիսկ անձրևը չի խանգարում, որ մարդիկ իրենց բողոքի ձայնն արտահայտեն. «ՀՀ-ում գրեթե քաղաքացի չկա, որ «Այո» է ասելու փոփոխություններին. դրա վկայությունն են 2013 թվականի նախագահական ընտրությունները»,-ասաց նա:

Ըստ Արմեն Գրիգորյանի՝ եթե 4000 հոգի կարողանա վերահսկողություն իրականացնել ընտրատեղամասերում, ապա դեկտեմբերի 7-ին երկրի քաղաքացիները «կարթնանան նոր Հայաստանում»:

Աղբյուրը՝ «zham.am»

Այս խորագրի վերջին նյութերը