Աշխարհ

31.10.2015 11:03


ՌԴ Գլխավոր շտաբից հայտնել են ահաբեկիչների 28 առաջնորդի ոչնչացման մասին

ՌԴ Գլխավոր շտաբից հայտնել են ահաբեկիչների 28 առաջնորդի ոչնչացման մասին

Սիրիայում ՌԴ ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է ահաբեկիչների 28 ղեկավար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ Գլխավոր շտաբի ներկայացուցիչ Անդրեյ Կարտապալովի հայտարարությանը հղումով։

«ԻԼԻՊ–ը և «Ջեբհաթ ան–Նուսրան», կորցնելով նախաձեռնությունը, ստիպված էին ամբողջ ճակատով անցնել պաշտպանական մարտավարության։ Խախտվել է խմբավորումների կայունությունը, որին նպաստել է 28 առավել անցանկալի առաջնորդների ոչնչացումը»,–հայտարարել է Կարտապալովը։

Ինչպես հայտնել են Գլխավոր շտաբից, մեկ ամսվա ընթացքում ՌԴ ավիահարվածների արդյունքում ԻՊ 1623 օբյեկտ է խոցվել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը