Աշխարհ

31.10.2015 11:45


ԱՄՆ–ը և Իրաքը կբանակցեն ԻՊ դեմ հատուկ ուժեր ստեղծելու հարցով

ԱՄՆ–ը և Իրաքը կբանակցեն ԻՊ դեմ հատուկ ուժեր ստեղծելու հարցով

ԱՄՆ–ը և Իրաքը բանակցություններ կսկսեն «Իսլամական պետության» գրոհայինների դեմ պայքարելու նպատակով համատեղ հատուկ ուժեր ստեղծելու հարցով։ Այս մասին գրում է «Reuters»–ը՝ ԱՄՆ նախագահի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյային հղումով։

Սպիտակ տունը հավանություն է տվել համապատասխան բանակցությունների անցկացմանն Իրաքի վարչապետ Հայդեր Ալ–Աբադիի հետ։

«Reuters»–ին նաև հայտնի է դարձել, որ ԱՄՆ–ը հատուկ նշանակության ուժեր կտեղակայի Էրբիլ գավառում՝ Հյուսիսային Իրաքում։

Նշենք, որ նախօրեին՝ հոկտեմբերի 30–ին, ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ («Reuters», «NBC», «ABC», «The Wall Street Journal») հաղորդել են ԱՄՆ–ի՝ Սիրիա հատուկ նշանակության ուժեր ուղարկելու մասին։ Տարբեր տվյալներով՝ ուղարկվել է 20–100 զինվորական։ Նշվում է, որ նրանք Սիրիայում բացառապես խորհրդականի դեր են կատարելու։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը