Աշխարհ

31.10.2015 11:40


Եգիպտոսում ռուսական ինքնաթիռ է ընկել (լրացված)

Եգիպտոսում ռուսական ինքնաթիռ է ընկել (լրացված)

«Սքայ նյուզ Արաբիա» հեռուստաալիքն, իր աղբյուրներին հղումով, հայտնում է, որ Եգիպտոսում ավիավթարի է ենթարկվել ռուսական ուղևորատար օդանավ։

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ ինքնաթիռում 217 ուղևոր է եղել և անձնակազմի 7 անդամ։ Նրանց մեծ մասը ՌԴ քաղաքացիներ են։

Ներկայումս որոնողական աշխատանքներ են անցկացվում ինքնաթիռի անկման վայրում՝ Սինայական թերակղզում։

...

Ավելի ուշ Եգիպտոսի իշխանությունները հաստատել են ավիավթարը։ 9268 թռիչքն իրականացնող «Airbus-321»–ն անհետացել է ռադարներից թռիչքից 23 րոպե անց։

Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը հանձնարարել է ճգնաժամային կոմիտե կազմել դեպքը քննելու համար։

Նշվում է, որ ինքնաթիռի բեկորներն արդեն գտնվել են։ Ավիավթարի զոհերին տարհանելու համար դեպքի վայր է ժամանել շտապ օգնության 20 մեքենա։

Օդանավը Շարմ–էլ–Շեյխից Սանկտ–Պետերբուրգ էր թռչում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը